Ջոլի-Փիթ ընտանիքում տարաձայնություններ կան. պատճառն Անջելինայի խանդն է
LifestyleԱրևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Ջոլի-Փիթ ընտանիքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Լուրեր են տարածվել, որ Անջելինան խանդում է ամուսնուն դերասանուհի Սիենա Միլլերի հանդեպ։ Միլլերն ու Փիթը հաճախ են հանդիպում «Կորուսյալ քաղաք Z» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Փիթը այդ ֆիլմի պրոդյուսերն է։ Նա հիացած է Միլլերով ու դերասանուհու տաղանդով և անվերջ խոսում է նրա մասին, ինչը դուր չի գալիս Ջոլիին։
RadarOnline-ի աղբյուրը հայտնել է, որ Փիթը սկսած օգոստոս ամսից, ինչ սկսվել են նկարահանումները, անդադար խոսում է Սիենայի մասին։
Ջոլիի անհանգստությունը շատերը տեղին են համարում։ Չէ որ Ջոլին ու Փիթն էլ ծանոթացել են «Պարոն և տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանման հրապարակում և նրանց մեջ սիրավեպ է սկսվել հենց այդ ժամանակ, իսկ Փիթն ամուսնացած էր դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ։





