Հայաստանի գեղեցկուհու թագը կրողները (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում այլեւս չի անցկացվում «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը։
«Միսս Հայաստան» մրցույթն առաջին անգամ տեղի է ունեցել 1996 թվականին, որից հետո, որոշակի ընդմիջումներով, անց է կացվել մինչեւ 2012 թվականը։
Անհերքելի է, որ հայ աղջիկներն օրեցօր ավելի են գեղեցկանում, սակայն փաստացի մրցույթն այլեւս չի կազմակերպվում։
Ինչեւէ, Wnews.am-ը ներկայացնում է տարբեր տարիներին «Միսս Հայաստան» մրցույթի հաղթողներին։
«Միսս Հայաստան 1996» Կարինե Խաչատրյան
Ծնվել է 1980թ-ին, Երեւանում
Հասակը՝1970 սմ
Մարմնի կառուցվածքը՝ 90-60-90
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ
«Միսս Հայաստան» մրցույթից հետո մասնակցել է «Միսս Եվրոպա» մրցույթին, որտեղ 96 մասնակիցներից զբաղեցրել է 13-րդ տեղը:
«Միսս Հայաստան 1996» մրցույթի մասնակիցները
«Միսս Հայաստան 1997» մրցույթի հաղթողն Անգելինա Բաբաջանյանն է
Նա սկզբում հանդես էր գալիս որպես մոդել, հետո նկարահանվեց նաեւ գեղարվեստական ֆիլմերում, իսկ այժմ արդեն զբաղվում է ընտանեկան բիզնեսով։
Անգելինա Բաբաջանյանը՝ ամուսնու հետ։
«Միսս Հայաստան 1998»-Գոհար Հարությունյան
«Երբ առաջին տեղը գրավեցի, մայրիկս բացարձակ անտարբեր ընդունեց իմ հաղթանակը: Երբ հարցրեցի, թե ո՞րն է պատճառը, պատասխանեց, որ «կարծես, քեզ հեռացրեցին ինձանից»»,- պատմել է Գոհարը:
Գոհար Հարությունյանի հաջողությունը միայն Հայաստանի գեղեցկուհու տիտղոսը ստանալով չի սահմանափակվել։ Նա ճանաչվել է նաեւ «Միսս ԱՊՀ 1999», «Miss globe 2009»։
Նա այլեւս որեւէ գեղեցկության մրցույթի մասնակցելու իմաստ չի տեսնում։
Գոհար Հարությունյանը՝ ամուսնու եւ զավակների հետ
«Միսս Հայաստան 1998» մրցույթը:
«Միսս Հայաստան-2000» է ճանաչվել Քրիստինա Բաբայանը
«Թեեւ չշարունակեցի մոդելային աշխատանքը, բայց մասնագիտությունս կապված է գեղեցկության հետ. մաշկաբան-կոսմետոլոգ եմ, փորձում եմ ավելի գեղեցկացնել մեր աղջիկներին ու կանանց եւ հաճույք եմ ստանում դրանից»,- ասում է նա։
«Միսս Հայաստան-2001» Իրինա Թովմասյան
Տիտղոսը նվաճելուց հետո Իրինան հանդես էր գալիս որպես մոդել, իսկ հետո նաեւ որպես հաղորդավարուհի։
Նա այժմ երեք դուստր ունի։
«Միսս Հայաստան 2002» է ճանաչվել Անյա Մովսեսյանը
Նա հաղթել է նաեւ Չեխիայում կայացած «Miss Princess of the world 2014» մրցույթում։
«Իմ առաջին հաղթանակից հետո, երբ դարձա «Միսս Հայաստան 2002», ընտանիքով տեղափոխվեցինք ՌԴ և այնտեղ շատերին թվում էր, որ ես հայ չեմ ազգությամբ: Այնտեղ հաճախել եմ թատերական ստուդիա, նկարահանվել տարբեր գովազդային տեսահոլովակներում, սակայն միշտ էլ ասել եմ, որ հայ եմ և սիրում եմ իմ երկիրը։ Վեց տարի անց վերադարձել ենք Հայաստան և այստեղ նկարահանվել եմ սերիալում, գեղարվեստական ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհու դերը, նկարահանվել եմ գովազդային հոլովակներում, իսկ հետո հնարավորություն ունեցա մասնակցել նաև այս գեղեցկության մրցույթին»,- ասել է նա։
«Միսս Հայաստան 2003»-ում հաղթող ճանաչվեց Լուսինե Թովմասյանը
Նա նաեւ «Վիցեմիսս Եվրոպա-2005» մրցույթի հաղթողն է։
Նա նաև իրեն փորձել է դերասանական արվեստում։ Նկարահանվել է «Երևան» ստուդիայի «Մի´ վախեցիր» և «Արտիստը» ֆիլմերում, որպես գլխավոր դերակատարուհի։ «Նոր ռադիո»-ի և «Նոր հանդես» (“New Mag”) ամսագրի հիմնադիր նախագահը։
Նա մինչ օրս էլ հանդես է գալիս որպես մոդել։
Լուսինե Թովմասյանի ընտանիքը
«Միսս Հայաստան-2006»՝ Մարինա Վարդանյան
Պարզվում է` մրցույթից մեկ տարի անց նա դադարեցրել է գործունեությունը մոդելային ասպարեզում, ամուսնացել է` իր ամբողջ ժամանակը նվիրելով նորաստեղծ ընտանիքին, եւ այսօր արդեն երկու երեխայի մայր է:
«Միսս Հայաստան-2007»՝ Մարգարիտա Սարուխանյան
«Միսս Հայաստան-2007» Մարգարիտա Սարուխանյանը չի զբաղվում մոդելի կարիերայով:
«Միսս Հայաստան-2012» Աննա Առաքելյան
Նա այժմ աշխատում է Էկոնոմիկայի նախարարությունում


























