ժամանակավորապես փակված 19 մանկապարտեզների մի մասն արդեն վերաբացվել է
SocietyՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության կողմից այս տարի անցկացված պլանային ստուգումների արդյունքում ժամանակավորապես իրենց գործունեությունը դադարեցրած 19 մանկապարտեզների մի մասն արդեն վերաբացվել է: Վերաբացվելու նոր դիմումներ են ստացվում նաև մյուս մանկապարտեզների կողմից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳՆՍԱՊԾ աշխատակազմի սննդամթերքիանվտանգության և որակի հսկողության տեսչության,սննդամթերքի արտադրողության վերահսկողությանբաժնի պետ Վահե Դանիելյանը: «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում անցկացվել էր 250 պլանային, 74 ոչ պլանային ստուգում, իսկ մնացած մանկապարտեզներում արվել են միայն դիտարկումներ: Ստուգված հաստատություններում, մարզերում խնդիրների պատկերն ավելի խիստ էր արտահայտված: Կառավարության կողմից մարզպետներին եղավ մանկապարտեզներում խնդիրների շուտափույթ կարգավորման խիստ հանձնարարական»,- նշեց Դանիելյանը: Այս տարի, սննդաբանի հաղորդմամբ, գրանցվել է աղիքային թունավորումների աճ, բայց միանշանակ պնդել, որ թունավորումները պայմանավորված էին զուտ սննդային գործոնով՝ իրատեսական չէ, քանի որ դա կարող էր արտահայտված լինել և՛ եղանակային պայմաններով, և՛ մի շարք այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով, որոնք կարող էին առաջաց նել այն պատկերը, որը կար նախադպրոցական ուսումնական հաստատություններում: «Կային մանկապարտեզներ, որոնցում վերջին 20 տարում ընդհանրապես ո՛չ վերանորոգման աշխատանքներ էին իրականացվել, ո՛չ գույքով հագեցվել, ու այդ պարագայում խոսել հիգիենիկ նորմատիվների պահպանման մասին, կարելի է ասել հնարավոր չէ: Այդ պատճառով, հիգիենիկ չափորոշիչների համապատասխանեցման համար մանկապարտեզները ժամանակավորապես փակվեցին, տրվեցին վերանորոգում իրականացնելու հանձնարարականներ, որից հետո միայն թույլատրել մանկապարտեզների շահագործումը»,-հավելեց նա:
Դանիելյանը նշեց նաև, որ կային մանկապարտեզներ, որտեղ ընդամենը մեկ սանիտարական օր էր անցկացվել, շտկումներ էին արվել և թույլատրվել էր մանկապարտեզների աշխատանքը: Անդրադառնալով մարզային մանկապարտեզների խնդիրներին՝ բաժնի պետն ասաց, որ վերջին տարիներին ավելի շատ են հետամուտ լինում մարզերում խնդիրների լուծմանը: Նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը և ՍԱՊԾ-ն ծրագիր էին մշակվել, հրավիրվել էին նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներ՝ տնօրեններ, խոհարարներ, բուժքույրեր, որոնց մատուցել էին այն պահանջները, որոնք պետք է կիրառվեն նախադպրոցական ուսումնական հաստատություններում: «Ծրագիրն իր օգուտը տվեց: Այս տարի անցկացված ստուգումները Երևանում ցույց տվեցին, որ 2014թ. իրականացված աշխատանքները արդյունավետ էին: Հիմա փորձում ենք ծրագիր մշակել ու դիտարկումներ անցկանցել դպրոցներում, բայց այստեղ ռիսկը մի փոքր ավելի ցածր է, քան մանկապարտեզներում, քանի որ հաշվի է առնվում այն, որ այստեղ, ի տարբերություն մանակապարտեզների, տեղում պատրաստվող սնունդ կամ խոհանոց գրեթե չենք տեսնում»,-ասաց ՍԱՊԾ ներկայացուցիչը: