Քննարկում ենք Արմենիա TV-ի հաղորդավարների ոճը (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Այն, որ եթերում հայտնվելը պարտավորեցնող է, պատասխանատու, շատ է խոսվել: Հաղորդավարուհիներից պահանջվում է ոչ միայն խոսքի ճկունություն, տակտ, գրագիտություն, այլև պատշաճ արտաքին տեսք:
Wnews.am -ը պարբերաբար կանդրադառնա հայ հաղորդավարուհիների ոճին: Մենք կլինենք օբյեկտիվ, կառանձնացնենք նրանց, ովքեր ինչ որ կերպ հիշվել են, տպավորվել՝ վատ կամ լավ իմաստով, իսկ նրանց, ում կմոռանանք, դա կնշանակի, որ նրանց կերպարն ուղղակի ոչնչով աչքի չի ընկել և գուցե ոճային փոփոխությունների ժամանակն է: Ամեն դեպքում մենք գնահատում ենք յուրաքանչյուր այստեղ ներկայացված կնոջ աշխատանքը, քանի որ գիտենք, եթերում լինելը հեշտ գործ չէ:
Նազենի Հովհաննիսյան. «Արմենիա» հեռուստաընկերության ամենապահանջված հաղորդավարուհին: Նրան է վստահվել «Ամենախելացին», «Մարդկային գործոն» , «Հայաստանի ձայնը» նախագծերը: Նազենին գիտի ինչ հագնել, Նազենին գիտի, ինչպես չձանձրացնել: Նա կարողանում է ճիշտ ընդգծել մարմնի առավելությունները և յուրաքանչյուր հաղորդմանը ներկայանում է դրան համապատասխան ոճով: «Ամենախելացին», «Մարդկային գործոն» հաղորդումները ենթադրում են առավել խիստ դասական ոճ, «Հայաստանի ձայնը»՝ ավելի վառ, շքեղ:
Ներկայացնում ենք Նազենիի մի քանի հաջողված կերպար. 



Սաթիկ Սեյրանյան «Ռեվոլյուցիա».
Քաղաքական հաղորդումը ենթադրում է դասական խիստ ոճ: Սաթիկ Սեյրանյանին հաջողվում է այդ խստությանը կանացիություն հաղորդել փոքրիկ զարդերի միջոցով, որոնք միշտ առկա են նրա կերպարներում: Ընդհանրապես նա հմայիչ և կանացի կերպար է և հաճելի է տեսնել նրան եթերում: 


Էռնա Էլիզբարյան. Ընդհանրապես ամենախիստ պահանջները հեռուստատեսություններում լրատվական ծրագրերի հաղրդավարուհիններին են ներկայացվում: Նրանք պետք է հնարավորինս զուսպ լինեն և ուշադիր իրենց կերպարներն ընտրելիս: Դրանք չպետք է ուշադրություն գրավեն, հեռուստադիտողը պետք է կենտրոնանա միայն տրվող տեղեկատվության վրա: Էռնային կարծես թե այս ամենը չի հետաքրքրում: Նա բավական հաճախ էքսպերիմենտներ է անում իր ոճի հետ՝ վառ շրթներկերը, մեծ զարթերը, բանտերը, մազերի անընդհատ փոփոխվող գույնը նրա ոճի անբաժանելի մասն են կազմում: Նրան հաճախ են մեղադրում հեռուստատեսային էթիկայի կանոնները խախտելու մեջ, միգուցե դժգոհությունն անգամ տեղին է, բայց մի բան հստակ է, երբ փորձում էինք հիշել «Արմենիա» -ի լրատվականի հաղորդավարուհիներին, միանգամից հիշեցինք նրան, իսկ մյուսները կամ չէին տպավորվել, կամ էլ հիշեցինք շատ մեծ դժվարությամբ:



Սիմա Բաղդասարյան, Գայանե Ասլամազյան. «Բարի Լույս Հայեր» ծրագիրն ավելի ժամանցային, հագուստի ընտրության տեսանկյունից մեծ ազատություն տվող, ոչինչ չպարտադրող հաղորդում է: Ենթադրվում է , որ հաղորդավարուհինեը կարող են և պետք է հետաքրքիր կերպարներով ներկայանան: Չենք կարող ասել, որ նրանք դա չեն անում, բայց դա առանձնապես տպավորիչ չէ: Վատ չէ, բայց լավ էլ չէ: Նրանց հաղորդումը թույլ է տալիս լինել առավել վառ, թույլ է տալիս սեփական անհատականությունն ու ոճը ընդգծել, նրանք դա չեն անում: Մենք տեսնում ենք գեղեցիկ աղջիկների, բայց ոճ ընդգծված չենք տեսնում:
Լիլի Հովեր. Նա առաջին Եղանակի տեսության հաղորդավարուհին է, ով այդքան մեծ ուշադրության արժանացավ Հայաստանում: Շատերի համար նա կանացիության խորհրդանիշ է, ոմանց համար առանձնապես աչքի չընկնող աղջիկ, բայց այն, որ նրան բոլորը գիտեն, փաստ է: 
