Սկանդալային քանդակագործ Ռոն Մյուեկի կենդանի քանդակները (ֆոտոշարք 16+)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ռոն Մյուեկը (Ron Mueck) ամբողջ աշխարհում հայտնի է իր անսովոր նատուրալիստական քանդակներով: Իր ստեղծագործության մեջ Ռոնն ուսումնասիրում է բնականի ու արհեստականի ոչ միանշանակ հարաբերությունը՝ ստեղծելով կենդանի կերպարի ճշգրիտ պատճենը:
Մյուեկի հերոսների ու իրականության միջև միակ տարբերությունը քանդակների չափերն է: Վարպետի աշխատանքները միշտ փոքր կամ անհամեմատ մեծ են իրական մարդկանց չափերից:
Ռոնին մեծ ճանաչում բերեց հավաքորդ Չառլզ Սաատչին, որը 1997թ. նրա «Մեռած հայրիկը» քանդակը ներառել էր «Սենսացիա» ցուցադրության մեջ: Ռոնի հոր մոմե ճշգրիտ քանդակը շոկի մեջ էր գցել համաշխարհային հանրությանը: Այդ ժամանակից ի վեր նա չի դադարում աշխարհին զարմացնել իր աշխատանքներով:
EDINBURGH, UNITED KINGDOM – AUGUST 04: A Visitor to the National Galleries of Scotland view the work of Australian born, London based sculptor Ron Mueck on August 4,2006 Edinburgh in Scotland. Meuck?s sculptures explore the full life cycle, encompassing birth, adolescence, procreation middle age, old age, and death. (Photo by Jeff J Mitchell/Getty Images)






















