Կառավարությունը կքննարկի «Առողջ սունկ»-ին լիցենզիա տրամադրելու հարցը
SocietyՀՀ կառավարությունը կքննարկի «Առողջ սունկ» ՍՊԸ-ին թռչնախբի վերամշակման, պահպանման, փոխադրման լիցենզիա տրամադրելու հարցը:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստի օրակարգում:
«Ընկերությունը սնկի աճեցման համար արտադրում է կոմպոստ, որի պատրաստման արտադրամասում կատարվում է երեք բաղադրամասերի` նախնական թրջված հարդի (ծղոտ), չոր թռչնաղբի, ինչը համարվում է 4-րդ դասի վտանգավոր թափոն և գիպսի խառնում փակ բունկերում: Ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը` թռչնախբի վերամշակման, պահպանման, փոխադրման լիցենզիա ստանալու համար»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:
Ակնկալվում է, որ սույն որոշման ընդունումը կնպաստի ՀՀ-ում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը: