Կոլորադոյում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով
SocietyՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը (SAS) նախատեսում է միջազգային գիտաժողով կազմակերպել «Հայոց ցեղասպանության ազդեցությունը» թեմայով:
Ինչպես հաղորդում է Massis Post-ը, գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Կոլորադո նահանգում: Նույն օրը տեղի կունենա նաև ընկերակցության 41-րդ ամենամյա հանդիպումը:
Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ միջազգային լավագույն համալսարաններից` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից, ՄԹ Լանքաթերի համալսարանից, Օքսֆորդի համալսարանից, Կալիֆորնիայի համալսարանից և այլն: