Քոնանը հիասքանչ հաղորդում է խոստանում Հայաստանի մասին
SocietyԱմերիկյան հայտնի «Քոնան» թոք-շոուի հեղինակ և վարող Քոնան օ’Բրայանը խոստանում է, որ շոուի` Հայաստանին նվիրված հաղորդումը հիասքանչ է լինելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Քոնանն ասել է Հայաստանից վերադառնալուց անմիջապես հետո նկարահանված հաղորդման շրջանակում:
«Հիասքանչ ուղևորություն էր: Այնտեղ ենք եղել մոտ 4.5 օր, որի ընթացքում միլիոնավոր խենթ փորձառություն ենք ունեցել: Հայաստանի ժողովուրդն ուղղակի հոյակապ է»,- ասել է Քոնանը` նշելով, որ Հայաստանի մասին պատմող հաղորդումը կցուցադրվի նոյեմբերի կեսերին:
Ամերիկյան հեղինակավոր Conan ուշ գիշերային թոք-շոուն հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին: Թոք-շոուի հեղինակ և վարող Քոնան օ’Բրայանը Հայաստան է այցելել իր օգնականի՝ Սոնա Մովսեսյանի հետ, ով, սակայն, առաջին անգամ էր այցելում հայրենիք: «Կարծում եմ, որ ցանկացած ղեկավարի պատասխանատվությունն է իր օգնականին տանել նախնիների երկիր, որպեսզի նա վերաթարմացնի իր արժեքները»,- նշել է օ’Բրայանը: