Toyota-ն 6,5 մլն ավտոմեքենա Է հետ կանչում ապակե ամբարձիչների հետ կապված խնդրի պատճառով
SocietyToyota Motor Corp. ճապոնական ընկերությունը ամբողջ աշխարհում 6,5 մլն ավտոմեքենա Է հետ կանչում ապակե ամբարձիչների հետ կապված խնդրի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-՝ը հղում անելով Bloomberg գործակալությանը:
Հետկանչման են ենթակա 2005 թվականի հունվարից մինչեւ 2006 թվականի օգոստոսը եւ 2008 թվականի օգոստոսից մինչեւ 2010 թվականի հունիսը Ճապոնիայում արտադրված ավտոմոբիլները:
Նաեւ հետ կկանչվեն 2005 թվականի օգոստոսից մինչեւ 2006 թվականի օգոստոսը եւ 2009 թվականի հունվարից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերը Ճապոնիայի սահմաններից դուրս արտադրված ավտոմեքենաները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: