Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հատուկ քննչականն ավարտել է ծանր հանցագործության բազմադրվագ գործով նախաքննությունը

Society

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սուրեն Պետրոսյանը Կարեն Խ.-ից վերցրել և տևական ժամանակ շահագործել է վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Ս. Պետրոսյանը իրեն վստահված խոշոր չափի` 2 մլն. 142 հազ. ՀՀ դրամ արժողությամբ հիշյալ ավտոմեքենան վ աճառել է և դրա դիմաց ստացված 1 մլն 20 հազար ՀՀ դրամը ծախսել անձնական կարիքների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Բացի այդ, Սուրեն Պետրոսյանը Անի Շ.-ի դստերը բժշկական կենտրոնում որպես բուժքույր աշխատանքի տեղավորելու հարցը կարգավորելու պատրվակով 2014 թվականի սեպտեմբերին վերջինիցս պահանջել և ստացել է խոշոր չափի` 1 մլն 17 հազար ՀՀ դրամ գումար, սակայն որևէ գործողություն չկատարելով` գումարը հափշտակել է:  

Բացի այդ, Ս. Պետրոսյանը, օգտվելով Արամ Ն.-ի մոտ իր հանդեպ ձևավորված վստահությունից, 2014 թվականի հունիսին խոստացել է իրականում իրեն չպատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վաճառել Արամ Ն.-ին և նույն թվականի հունիսից մինչև սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, այդ պատրվակով վերջինիցս որպես մեքենայի արժեք մաս-մաս խաբեությամբ ստացել ու հափշտակել է խոշոր չափի` 1 մլն 300 հազար ՀՀ դրամ գումար

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Ստեփան Դ.-ն իմանալով, որ Ս.Պետրոսյանը դատախազի վարորդ է, դիմել է նրան` խնդրելով օգնել իր ծանոթ Նվեր Հ.-ին` դատարան ուղարկված քրեական գործով ազատազրկման չդատապարտվելու հարցում: Ս. Պետրոսյանը, չարաշահելով իր հանդեպ ձևավորված վստահությունը, Նվեր Հ.-ին ազատազրկման հետ չկապված պատժի ենթարկելու հարցի դրական լուծմանն աջակցելու պատրվակով 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Սուրեն Դ.-ից խաբեությամբ ստացել ու խարդախությամբ հափշտակել է 3 մլն 300 հազար ՀՀ դրամ գումար: Շարունակելով իրագործել հափշտակության միասնական նպատակը` 2014 թվականի մայիսին նույն գործով ՀՀ վերաքննիչ դատարանում, իբր, առաջացած խնդիրները հարթելու պատրվակով Սուրեն Դ.-ից խաբեությամբ ստացել և հափշտակել է ևս 620 հազ. ՀՀ դրամ գումար` ընդհանուր առմամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափի` շուրջ 4 մլն. ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Ս. Պետրոսյանը 2014 թվականի օգոստոսին Ստեփան Դ.-ին  հայտնել է, թե դատախազի կողմից նոր ավտոմեքենա գնելու համար, իբր, վերջինիս 1000 ԱՄՆ դոլար գումար է անհրաժեշտ: Ս. Պետրոսյանը խաբեությամբ Ստեփան Դ.-ին հայտնել է, թե հիշյալ գումարը հետագայում, պատճառված գույքային վնասի հատուցման ժամանակ, կվերադարձվի նրան, և այդ պատրվակով 2014 թվականի օգոստոսին Սուրեն Պետրոսյանը Ստեփան Դ.-ից ստացել է զգալի չափի՝ 400 հազար ՀՀ դրամ գումար և խարդախությամբ հափշտակել այն:          

Այնուհետև Ս. Պետրոսյանը Ստեփան Դ.-ին պատճառված առանձնապես խոշոր չափերով գույքային վնասը վերականգնելուն աջակցելու պատրվակով, չարաշահելով իր հանդեպ ձևավորված վստահությունը, Ստեփան Դ.-ից, վերջինիս եղբորից և ծանոթներից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի՝ 1 մլն 870 հազար ՀՀ դրամ գումար:

Սուրեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live