Հայաստան կայցելի ՌԴ ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության աշխատանքային խումբը
SocietyՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության 2015թ. աշխատանքային պլանի համաձայն, հոկտեմբերի 21-24-ը ՀՀ կայցելի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության աշխատանքային խումբը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: