Շուտով իմ կյանքում այս մղձավանջը կավարտվի և ես կապրեմ իմ երազած ջերմ ընտանիքում. Կայա Խուրշուդյանը՝ աշխատանքի, դստեր և սիրելիի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Կայա Խուրշուդյանը, ով այս շրջանում ընտանիքի հոգսերը հոգալու պատճառով իր մասնագիտությամբ հանդես չի գալիս, փոխարենը երեւանյան ռեստորաններից եւ ակումբներից մեկում արեւելյան պարեր ներկայացնելուվ է գումար վաստակում եւ բեմի նկատմաբ իր սերը լրացնում.
«Կար ժամանակ, երբ ես ստիպված աշխատում էի որպես մատուցողուհի, հետո հոգնելով այդ աշխատանքից, մի օր շատ անսպասելի որոշում կայացրեցի, որ այդուհետ պետք է արեւելյան պարեր ներկայացնեմ ու գոնե այդ կերպ կրկին բեմում լինեմ, իսկ այդ հարցում ինձ աջակցեցին տվյալ ակումբի տնօրինությունը, ովքեր առանց հաշվի առնելու, որ ես պրոֆեսիոնալ պարող չեմ, ոչ մի տեղ պարի դասընթացների չեմ հաճախել, թույլ տվեցին բեմ բարձրանալ եւ պարել, ասում են՝ լավ է ստացվում,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանուհին՝ շարունակելով,- ինձ շատ են դատապարտում, ասելով, թե ինչպե՞ս կարելի է հայ աղջիկը արեւելյան պարեր պարի, բայց պետք է չմոռանալ, որ մենք ապրում ենք Հայաստանում եւ ցավոք այստեղ բնակչության մեծ մասը զբաղվում է ոչ իր մասնագիտությամբ եւ ոչ հաճախ իր համար հաճելի աշխատանքով: Ես ցավ եմ ապրում, բայց հաշտվել եմ իրականության հետ: Այսօր ես իմ ուզած գործով չեմ զբաղվում, բայց այս ամենի մեջ մի դրական բան կա, ես ամեն երեկո բեմ եմ բարձրանում»:
Կայա Խուրշուդյանը նկատեց, որ բարդույթներ ունի. «Մինչեւ հիմա ամեն անգամ բեմ բարձրանալիս բարդույթավորվում եմ, բայց հատկապես ուզում եմ նշել, որ ես ընդամենը արեւելյան պարեր եմ ներկայացնում, ընդ որում բեմ եմ դուրս գալիս պարանոցիս խաչ կրելով, նույն արաբները, երբ տեսնում են, որ պարանոցիս խաչ է կախված, միայն ծափահարում են՝ հասկանալով, որ ես ունեմ իմ կրոնը եւ պարզապես արեւելյան պարաարվեստն եմ ներկայացնում, ինչը ցավոք, մեր երկրի մի հատվածի համար անհասկանալի է.,- նշեց նա:
Շարունակությունը` այստեղ: