Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գյուղացին գումար է ստանում իր իսկ հողամասում աշխատելու համար

Society

«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրով Արտաշատի տարածաշրջանի 34 համայնքների 253 հողօգտագործող այս տարի գումար է ստացել իր իսկ հողամասում աշխատելու համար:

 Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Զբաղվածությունպետական ծառայություն»գործակալության Արտաշատիզբաղվածության կենտրոնի տնօրենՎաչիկ Ավետիսյանը` ավելացնելով, որ ծրագրին մասնակցել է նաեւ Վեդիի տարածաշրջանից 175 եւ Մասիսի տարածաշրջանից 135 հողօգտագործող:

«Սա գյուղացու համար այն բացառիկ ծրագրերից մեկն է, երբ հողագործը պետության կողմից  գումար է ստանում իր իսկ հողամասը մշակելու համար, նաեւ ստանում իր աշխատանքի արդյունքը` բերքը: Մեր կառավարության ամենահաջողված ծրագրերից մեկն է: Սրանից լավ առաջարկ եւ հնարավորություն գյուղացու համար չէր կարող լինել: Նրանք հաճույքով գալիս են պայմանագրեր կնքում, ընդգրկվում ողջ ընտանիքով»,- ծրագրի իրականացումը կարեւորելով` ընդգծեց կենտրոնի տնօրենը:

Ելնելով ծրագրի իրականացման պայմաններից` մասնակցող ընտանիքները պետք է ընդգրկված լինեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ ստանան ընտանեկան նպաստ, ընտանիքի կազմում ունենան հաշմանդամ, երկու եւ ավելի անչափահաս երեխաներ: Մեկ անձի համար օրական վճարվում է 4000 դրամ, որից հանվում է եկամտահարկը եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը: Իսկ այն անձինք, ովքեր բնակվում են միայնակ, բայց ունեն մեծ հողամաս` վարձում են աշխատողներ,որոնց համար օրավարձը սահմանված է 3000 դրամ: Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր անհատ ունի հաշվեհամար եւ իր գումարն ստանում է փոխանցումով:

Նախորդ տարի ծրագիրն իրականացվել է երեք, այս տարի արդեն վեց ամսով: Ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել նաեւ մասնակիցների ընտրության հարցում. եթե նախորդ տարի ծրագիրն իրականացվել է մարզի ցրտահարությունից տուժած ընտանիքների համար, ապա այս տարի արդեն հաշմանդամություն, երկու եւ ավելի երեխա ունեցող, ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների համար: Ծրագիրն իրականացնելու համար Արտաշատի տարածաշրջանին տրամադրվել է 49 մլն, Վեդիի տարածաշրջանին` 25 մլն եւ Մասիսի տարածաշրջանին` 16 մլն 500 հազար դրամ: Ընդգրկված համայնքների թվով ամենից քիչ համայնքներն ունի Մասիսի տարածաշրջանը, ինչն Ավետիսյանը պարզաբանում է այն հանգամանքով, որ այդ տարածաշրջանում քիչ են մշակովի հողատարածքները, եւ բնակչությունը քիչ է զբաղվում հողագործությամբ: Այդ տարածաշրջանում նախորդ տարի ընդգրկված է եղել 7 համայնք` 48 հողոգտագործողով, այս տարի համայնքների թիվը հասել է 20-ի: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ամենից շատը ծրագրին ընդգրկվել են Արտաշատի տարածշրջանի համայնքները` 132 հա-ով, որտեղ կան ծիրանի, խնձորի եւ խաղողի այգիներ, մշակվում են լոլիկ, կաղամբ եւ այլն: Մշակաբույսերի արտերը մեկ անձի համար հասնում են մինչեւ 8 հազար մետրի: «Ընդգծեմ նաեւ, որ գյուղացիների շրջանում մեծ է հետաքրքրությունը ծրագրի հանդեպ, սակայն շատերը չեն կարողանում ընդգրկվել ծրագրի պայմաններին չհամապատասխանելու պատճառով»,-նկատեց Ավետիսյանը:

Փետրվարից կսկսվի գյուղացիների դիմումների ընդունման, նոր պայմանագրերի կնքման գործընթացը: «Միայն թե այս աշխատանքը չափազանց աշխատատար է կենտրոնի աշխատակիցների համար: Նրանք են յուրաքանչյուր գյուղացու հետ անհատապես իրականացնում ողջ թղթաբանությունը, հաշվապահությունը, գործարար ծրագրերի կազմումը, գյուղացիների հետ զրույցները եւ այլն: «Չնայած շատ է աշխատատար, բայց լավ ծրագիր ենք իրականացնում. օգտվում է գյուղացին: Սա շատ կարեւոր է»,-ընդգծեց Արտաշատի զբաղվածության կենտրոնի տնօրենը:

Ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2013 թվականին Արմավիրի մարզում: Համարվելով ՀՀ կառավարության կողմից իրականացված հաջող ծրագրերից մեկը` 2014 թվականից այն կյանքի կոչվեց հանրապետության չորս մարզերում: Նախորդ տարվանից այն մտել է «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության կողմից իրականացվող պետական ծրագրերի մեջ:

Լիլիթ Մաճկալյան

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live