Տերյան 20 հասցեում կտեղադրվի Սոս Սարգսյանի հուշատախտակը
SocietyՀայ անվանի դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, Տերյան 20 հասցեում, որտեղ ապրել է Վարպետը, կբացվի նրա հուշատախտակը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սոս Սարգսյանի հիմնած Համազգային պետական թատրոնից: Այնուհետև կկազմակ երպվի այցելություն Կոմիտասի անվան պանթեոն։ Նույն օրը Համազգային թատրոնում կցուցադրվի «44 աստիճանի վրա» ներկայացումը՝ ի նվիրում վարպետի հիշատակին։
Հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդականարտիստ Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ.Ստեփանավան քաղաքում: 1948թ.տեղափոխվել է Երևան և աշխատել
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնումորպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանականֆակուլտետը: Ինստիտուտը ավարտելուց հետո գրեթե չորս տասնամյակ` 1954-1991թթ., աշխատել է Երևանի ԳաբրիելՍունդուկյանի անվան թատրոնում: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է առ այսօր: 1997- 2000թթ. եղել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորը: 2008թ.` ՀՀ հանրային խորհրդի անդամ: Առաջին դերըթատրոնում «Դավիթ Կոպերֆիլդն» էր (1947թ.), հետագա կերտած դերերից են` Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները , «Հացավանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն:
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից են` «Նվագախմբի տղաները» (1960թ.)‚ «Տերն ուծառան» (1962թ.), «Եռանկյունի»(1967թ.)‚ «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Նահապետ»(1977թ.)‚ «ՁորիՄիրո» (1979թ.), «Գիքոր» (1982թ.), «Խնձորի այգին » (1985թ.): Նրա մտավորականի կերպարը լավագույնս ներկայացված էանվանի ռեժիսորԿիմ Բակշիի «Մատենադարան» վավերագրական ֆիլմաշարում: Ստեղծագործել է նաև որպես բեմադրիչ և ունիթե՛ թատերական, թե՛կինոբեմադրությունների հաջողված փորձեր: Վարպետը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին: