Արտարժույթներն էժանացել են
EconomicsՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 471.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.18 դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` եվրոյի փոխարժեքը նվազել է 2.43 դրամով և կազմել 535.55 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.57 դրամով և կազմել 729.09 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 7.52 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 240.58 դրամ, ոսկին` 17 հազար 865.34 դրամ, պլատինը` 15 հազար 366.24 դրամ: