Վարչապետը հանձնարարել է ձևավորել կաթնամթերքի արտադրության խնդիրների քննարկման աշխատանքային խումբ
EconomicsՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական կաթնամթերք արտադրող ընկերությունների և ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց ղեկավարած ձեռնարկությունների առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկությունները:
Արծարծվել են նաև հարկային օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Վարչապետը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանը և հանձնարարել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ բարձրացված հարցերի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակները քննարկելու նպատակով: