«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 1 մլն 170 հազար դոլարի առքուվաճառք
Economics«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 21-ին կատարվել է 1 մլն 170 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք` 469.11 դրամ միջին փոխարժեքով:
ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 469.00 դրամ, պահանջարկը` 468.00 դրամ: Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում նույնպես գործարքներ չեն կատարվել:
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.48 դրամ, հոկտեմբերի 2-ին գործարք չի կատարվել, հոկտեմբերի 5-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 474.00 դրամ, հոկտեմբերի 6-ին` 471.80 դրամ, իսկ հոկտեմբերի 7-ին` 472.00 դրամ: Հոկտեմբերի 8-ին բորսայում գործարք չի կատարվել, հոկտեմբերի 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.75 դրամ, հոկտեմբերի 12-ին` 475.20 դրամ, հոկտեմբերի 13-ին` 474.50 դրամ, իսկ հոկտեմբերի 14-ին` 473.30 դրամ: Հոկտեմբերի 15-ին, 16-ին և 19-ին բորսայում ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 471.75 դրամ: