Մնացական Բիչախչյանը նշանակվել է Անձնագրային և վիզաների վարչության նորանշանակ պետ
SocietyՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը Անձնագրային և վիզաների վարչությունում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացրել է վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Ինչպես փոխանցեցին ՀՀ Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով վարչության նա խկին պետ Միշա Սարդարյանին՝ կատարված աշխատանքի համար, Անուբաղ Համբարյանը համոզմունք է հայտնել, որ վարչության աշխատակիցները կշարունակեն բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և կապահովեն բարեփոխումների արդյունավետ ընթացք:
Մնացական Բիչախչյանը հավաստիացրել է, որ կարվի ամեն ինչ` վստահությունն արդարացնելու և առաջադրված բոլոր խնդիրները կատարելու համար:
Խորհրդակցության ընթացքումմ կազմակերպչական և ծառայողական խնդիրների հետմ քննարկվել է նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցը:
Անուբաղ Համբարյանը Անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարել է ի կատարումն ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումի՝ ակտիվացնել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության և համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները և պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ: