Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քննությամբ պարզվել է Գյումրիում տեղի ունեցած խուլիգանության մասնակիցների շրջանակը

Society

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության  գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Գյումրիում օգոստոսի 20-ին որպես զենք օգտագործված  առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության մի շարք հանգամանքները: 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ինչպես հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի օգոստոսի 20-ին  «Գյումրի» ԲԿ-ից  ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի և աջ ձեռքի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Սուրեն Առաքելյանը։ 

Երիտասարդի՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաքիչի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու համար օպերատիվ ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նա դանակահարվել է Գյումրի քաղաքում մի քանի այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության և ծանր մարմնական վնաս պատճառելու համար, որի հետագա նախաքննությունը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության  գլխավոր վարչությանը։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել են մի շարք քննչական գործողություններ՝ պարզելու մասնակիցների իրական շրջանակն ու նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, շարժառիթը։ Պահանջվել և զննության են ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները:

Նախնական քննության տվյալներով՝ ՍՊ ընկերության առաքչի և երկու բանվորների հետ  սկզբում վիճաբանել են 3 անչափահասներ, ապա՝  որոշ ժամանակ անց նրանց  են միացել չափահաս երիտասարդներ՝ զինված մահակներով, նրանցից մեկը՝ նաև կացնով, մյուսը՝ դանակով։ Վերջիններս, վնասելով  Սուրեն Առաքելյանի վարած ավտոմեքենան,  մահակներով հարվածելով, հետապնդել են նրան փողոցի ամբողջ երկայնքով, իսկ երբ Սուրեն Առաքելյանը փախուստի դիմելու համար նստել է պատահական ավտոմեքենա, նրա առողջությանը դանակի գործադրմամբ պատճառվել է ծանր վնաս:

Քննության արդյունքներով՝ 7 անձի որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։ Մեկ անչափահասի մեղադրանք է առաջադրվել՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, ում նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը հետագայում նույն դատարանի որոշմամբ փոխարինվել է գրավով։ Երկու անչափահասին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, որը կատարվել է մի խումբ անձանց կող մից,  և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ծնողի հսկողությանը հանձնելը։

Գյումրիի բնակիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որը կատարվել է խուլիգանական դրդումներով, և 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը  զուգորդվել է որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, և կալանավորվել է։

Հոկտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել նաև 5-րդ անձին՝ Սահակյանին, 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ռուբեն Սահակյանի և Արման Քյափանակցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջնոցներ ձեռնարկել՝  նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։  

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live