Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների սաները մասնակցել են Բերքի տոնին
SocietyԵրևանի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների սաները Երևանի Սբ Կաթողիկե և Սբ Աննա եկեղեցիների բակում մասնակցել են Բերքի տոնին:
Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը օրհնանքի խոսքով սկսել է եկեղեցու հոգևոր սպասավոր հայր Ավետիսը: Ծեսի մատուցման ընթացքում մանկապարտեզի սաների մասնակցությամբ ներկայացվել են ավանդապատումներ` հնում հայերի կողմից տոնի անցկացման մասին:
Ազգային երգն ու պարը, խաղերը, մասնակիցների գունեղ տարազները, հայկական բերքով ու բարիքով լի զամբյուղները, ծեսին բնորոշ ձևավորումը հայեցի հին ավանդական, օտարամոլությունից զերծ մթնոլորտ էին ստեղծել: Միջոցառմանը ներկա էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ով նշել է, որ նման միջոցառումները նպաստում են երեխաների հայեցի դաստիարակմանը, ծանոթացնում իրենց ակունքներին: