ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն անցկացրել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված միջոցառում
SocietyՀայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի և Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն (ՈՊԲՈՒԿ) ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում հոկտեմբերի 20-ին անցկացվել է «Հայ, հայեցի, հայնակ» խորագիրը կրող միջոցառումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպութjունից, միջոցառումը նվիրված էր ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Միջոցառման մեկնարկին ՀՀԿ ԵԿ Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը խոսել է Անդրանիկ Մարգարյանի մասին, երիտասարդներին ներկայացրել գործչի կյանքը, անցած քաղաքական ուղին:
Այնուհետև տեղի է ունեցել մեծ գործչի հիշատակին նվիրված ֆիլմի դիտումը, որին հաջորդել է մասնակից երիտասարդների կողմից քննարկումը:
Միջոցառման նպատակն էր երիտասարդներին առավել բովանդակալից ծանոթացնել ՀՀ համար կարևոր տեղ և դեր ունեցած քաղաքական գործչի կյանքին և գործունեությանը: