«Հայկական ժամանակ». Դրամը կտրուկ արժևորվել է, հասնելով այս տարվա իր ամենացածր ցուցանիշին՝ 468 դրամի
Economics«Երեկ թե բանկերում, և թե փոխանակման կետերում հայկական դրամը կտրուկ արժեվորվել է դոլարի նկատմամբ։ Մեկ դոլարի գնման գինը փոխանակման կետերում հասել է 468 դրամի, ինչը ամենացածր ցուցանիշն է այս տարվա ընթացքում։
Ընդամենը երկու օր առաջ դոլարը 4-5 դրամով ավելի թանկ էր։ Բոլոր այն գործոնները, որոնք ազդում են դրամի փոխարժեքի վրա, պետք է նպաստեին դրամի արժեզրկմանը։ Մասնավորապես՝ արտահանումը նվազել է, տրանսֆերտները նվազել են, ռուսական ռուբլին սկսել է կրկին աոժեզրկվել և այլն։ Բայց ամենաուշազրավն այն է, որ չնայած դրամի արժեվորմանը, ԿԲ-ն շուկայից էժան գնով դոլար չի գնել և այդպիսով չի կանխել դրամի կտրուկ արժեվորումը։ Եթե դրամը այդքանով արժեզրկվեր, ԿԲ-ն չէր հապաղի և մի քանի տասնյակ միլիոն դոլար կլցներ շուկա։ Սա վկայում է, որ ԿԲ-ն խաղում է հօգուտ դրամի արժեվորման և ոչ թե կայունության»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։