Օրվա բաղադրատոմս. Գազարով ռուլետ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
4 հատ լավաշ
200 գրամ մայոնեզ
300 գրամ գազար
200 գրամ պանիր
Սամիթ
Համեմ
Պատրաստման եղանակ՝
Պանիրը քերել։

Կանաչիները մանրացնել։

Առաջին լավաշը պատել մայոնեզով։

Լցնել պանրի մի մասը։

Լցնել գազարի մի մասը։

Ավելացնել կանաչին։

Հետո դնել լավաշի մյուս շերտը ու կրկին լցնել մթերքները հերթականությամբ։


Փաթաթել ռուլետի նման, կտրատել ու մատուցել։

