Քիմ Քարդաշյանի ծննդյան տոնին բոլորը «հղիի կարգավիճակով» են եղել (ֆոտո)
LifestyleԵրեկ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն էր։ Նա դարձավ 35 տարեկան։ ԶԼՄ-ները գրել էին, որ Քանյե Ուեսթը կնոջ համար թանկարժեք նվեր է պարաստել։
Թե ինչպես է անցել Քիմի ծննդյան տոնակատարությունը, տեղեկանում ենք նրա և քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի ֆեյսբուքյան գրառումներից։ Քիմը գրել է, որ ամուսինը՝ Քանյեն չի դադարում զարմացնել իրեն անակնկալներով։ Երեկույթին բոլորը եղել են «հղի»։ «Չգիտեմ, դա արվել էր, որպեսզի ես ինձ ավելի նիհար զգամ, թե պարզապես զվարճանալու համար, բայց դա ինձ դուր եկավ»,-գրել է Քիմը։
Քորթնին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար երեկույթից.
.jpg)
