Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էկոնոմիկայի նախարարը չի բացառում ՓՄՁ-ներին տրամադրվող ֆինանսավորման ավելացումը

Economics

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առաջարկել է քննարկել և վերլուծել ՓՄՁ-ներին տրամադրվող վարկային երաշխավորությունների ծավալը 5 մլն դրամից մինչև 7 կամ 8 մլն դրամ բարձրացնելու հարցը։ Ըստ նախարարի՝ անցած 3 տարիների ընթացքում երկրի տնտեսությունում տեղի ունեցած փոփոխությունները, ինֆլյացիան և այլ տնտեսական գործոններ ապացուցում են, որ այդ գումարը վերանայման կարիք ունի։ Նախարարն առաջարկել է դիտարկել հարցը, ներկայացնել հիմնավորումներ, որպեսզի առաջիկայում հարցը քննարկվի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից, հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում ՓՄՁ  ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը ներկայացրել է կենտրոնի՝ 2015թ. 9 ամիսների գործունեության արդյունքը։ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մոտ 5300 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներիտրամադրել է 10,824 աջակցություն:  Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն ծրագրին մասնակցել է 331ձեռնարկատեր։ Ուսուցողական աջակցություն է ստացել 266 գործարար։ 626.3 մլն դրամի վարկային երաշխավորություն է տրամադրվել 130 գործող և սկսնակ բիզնեսի։ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի միջոցով աջակցություն է ստացել 180 ձեռնարկություն։  494 տնտեսվարող ստացել է նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքի ամբողջական փոխհատուցում։ 67 գործարարիտրամադրվել է հյուրատնային բիզնեսի, ջերմոցային և սառնարանային տնտեսության, չրագործության, պանրագործության տեխնոլոգիական խորհրդատվություն։ 25 բիզնեսի տրամադրվել է դրամաշնորհ՝ Ոլորտային աջակցության ծրագրի շրջանակում։ 26 համայնքում կատարվել է տեղական տնտեսության վերլուծություն։

Աջակցություն ստացած ՓՄՁ-ների 4.4%-ը գործում են Երևան քաղաքում, իսկ 95.6%-ը ՀՀ մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում:

PUM հոլանդական ավագ փորձագետների հիմնադրամի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» և «WWF-Հայաստան» հիմնադրամի հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր՝ ՓՄՁ-ների կարողությունների զարգացման, Սյունիքի և Լոռու մարզերում հյուրատնային բիզնեսի զարգացման հարցում փոխգործակցելու վերաբերյալ։ Շարունակվել է արդյունավետ գործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ UNHCR-ի, UNIDO-ի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), ԱՄՆ ՄԶԳ, Ասիական զարգացման բանկի և մյուս գործընկեր կառույցների հետ։

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացվել են Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի ոռոգման համակարգի հորատանցքի շահագործման համար անհրաժեշտ պոմպի ձեռքբերումն ու տեղադրումը, մարզի Բերդավան համայնքի ոռոգման համակարգի մասնակի վերակառուցումը, նաև Արմավիրի մարզի Լենուղի համայնքի ոռոգման համակարգի մասնակի վերակառուցումը: Կատարվել է նաև Տավուշի մարզի Կողբ համայնքի ջրընդունիչի և ոռոգման համակարգի մասնակի, Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ոռ ոգման ներքին ցանցի, Տավուշի մարզի Դիտավան համայնքի ոռոգման համակարգի մասնակի վերակառուցումը: Արագածոտնի մարզի Արտենի համայնքի ոռոգման համակարգի մասնակի վերակառուցումը, Գեղարքունիքի մարզի Վահան համայնքի հեռավոր արոտավայրում 24 կովի միաժամանակյա մեխանիզացված կթման փակ շինության կառուցումը, Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի արոտավայրի ջրարբիացումը, Արագածոտնի մարզի Սարալանջ համայնքի ոռոգման խողովակաշարի մասնակի վերանորոգումը և Արարատի մարզի Վեդի քաղաքում չորացված մրգերի և բանջարեղենների ուսումնաարտադրական կենտրոնի համար սառնարանային խցիկի կառուցումը և ջերմամեկուսացումը, սառնարանային սարքավորումների և արտադրական գույքի ձեռքբերումը ևս կատարվել են այդ ծրագրի շրջանակում:

ԵՄ «Ձեռնարկությունների և փոքր և միջին ձեռնարկութունների մրցունակություն» (Competitiveness of Enterprises and Small and Medium-sized Enterprises (COSME, 2014-2020)) ծրագրի շրջանակում Եվրոպական Հանձնաժողովի հայտարարած՝ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) 2015-2020թթ. համակարգում ընդգրկվելու մրցույթին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ներկայացրել է ծրագրային առաջարկ: Այն գնահատվել է դրական և ուժի մեջ կմտնի COSME-ի համաձայնագրի ստորագրման պահից։ ՀՀ կառավարությունը լիազորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության անունից կնքել համապատասխան համաձայնագիրը 2016թ. անդամակցելու համար։ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը վճարելու է անհրաժեշտ տարեկան անդամավճարը և իրականացնելու է ՓՄՁ աջակցության ծրագրեր, որոնք COSME-ին անդամության արդյունքում հասանելի կդառնան հայաստանյան ՓՄՁ-ների համար:   

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine