Նիկոլ Քիդմանը ամուսնուն ստիպում է իր հետ նկարահանվել մերկ տեսարաններում (լուսանկարներ)
LifestyleԴերասանուհի Նիկոլ Քիդմանը ամուսնուն՝ կոմպոզիտոր, երգիչ Քիթ Ուրբանին, ստիպում է իր հետ հանդես գալ նոր ֆիլմում, որտեղ հագուստն անհրաժեշտություն չի լինի։
Ինչպես հայտնել է OK! ամսագրի աղբյուրը, Քիդմանը ցանկանում է ստանձնել սեքսուալ դեր, որտեղ նկարահանվելու է մերկ և ցանկանում է, որ իր տղամարդը ֆիլմում ևս լինի ամուսինը։
Ֆիլմի սցենարը, որին Քիդմանն ուղղակի սիրահարվել է, պարունակում է սեքսի վառ տեսարաններ։ Սակայն Քիթն ուղղակի սարսափում է՝ իր դերասանական դեբյուտն իրականացնել մերկ։
Աղբյուրը հայտնել է, որ Քիթը դեմ է այս գաղափարին, սակայն նա պարզապես սարսափում է նաև այն հեռանկարից, որ կնոջ կողքին ֆիլմում կարող է հայտնվել մեկ այլ մերկ տղամարդ։
Նիկոլ Քիդմանն ու նրա նախկին ամուսինը՝ Թոմ Քրուզը, 1992թ․-ին միասին մերկ նկարահանվել են «Far And Away» ֆիլմում։ Քիդմանը, կարծեք թե, ցանկանում է, որ պատմությունը կրկնվի։


