Ըմպելիք, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Առաջարկում ենք ձեզ վիտամիններով հարուստ ըմպելիք, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Բաղադրամասեր՝
1 բաժակ առանց յուղայնության կաթ
1 բաժակ առանց յուղայնության յոգուրտ
1 բաժակ ջուր
1 հատ բանան
Մի քանի հատ նուշ
Պատրաստում՝
Լցրեք բաղադրամասերը բլենդերի մեջ և միախառնեք։ Հաճելի համի համար կարող եք ավելացնել մի գդալ մեղր։
Խորհուրդ է տրվում ըմպելիքը խմել մարզումներից հետո։