Մաքենիս գյուղի բոլոր տնտեսությունները ապահովվեցին շուրջօրյա ջրամատակարարմամբ
SocietyԳեղարքունիքի մարզի բարձրլեռնային Մաքենիս գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակում ավարտվեց խմելու ջրատար արտաքին ցանցի կառուցումը, ինչի արդյունքում արդեն շուրջօրյա խմելու ջրով են ապահովվել գյուղի բոլոր տնտեսությունները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մաքենիսիգյուղապետ Հարություն Մանուկյանը, ՀՀ կառավարության միջոցներից հատկացված 22 միլիոն 400 հազար դրամի հաշվին կառուցվել է 3440 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, եւ արդեն հոկտեմբերի 20-ից խմելու մշտական ջրով են ապահովվել գյուղի բոլոր 86 տնտեսությունները:
«Մաքենիսում խմելու ջուրը տասնամյակներ շարունակ անբավավար էր, մարդիկ նույնիսկ կանթարներով ձորից կամ մոտակա աղբյուրներից ջուր էին կրում: Մինչ արտաքին ցանցի կառուցումը տարբեր ծրագրերով կառուցել էինք ներքին ցանցը 1200 մետր երկարությամբ: Այժմ բոլորի տներում ծորակ կա, մշտահոս խմելու ջուր: Օրվա կարգավորիչ ջրամբար է մտնում 10 լիտր վայրկյան հզորության ջուր, որը լիովին բավարարում է մեր պահանջները: Գյուղի բոլոր տնտեսություններն ունեն բնական գազ եւ արդեն ձեռնարկում են բաղնիքների կառուցումը: Սա նշանակում է, որ բարձրլեռնային գյուղում կենցաղը բ արելավվում է»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան