Այս տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Սեւանի թերակղզի են այցելել 20 հազար օտարերկրյա զբոսաշրջիկներ
SocietyՖրանսիական «Աֆրատ» միջազգային տուրիստական կազմակերպության դիտարկումներով` Սեւանի թերակղզի այս տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում այցելել են 20 հազար զբոսաշրջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց«Աֆրատ» կազմակերպության տուրիստականծրագրերի ղեկավար Սեբաստիեն Սավիեն, հենվելով գործընկեր կազմակերպության` Սեւանի տուրիստական գրասենյակի հրապարակած տվյալների վրա, ֆրանիսական կողմը պարզել է, որ Սեւան քաղաք, թերակղզի, լիճ եւ շրջակա տեսարժան վայրեր այս տարվա ամռան վերջին եւ աշնանն այցելել են բազմահազար օտարերկրացիներ:
«Նրանից 2500-ը եղել են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ: Սա նշանակում է, որ Գեղարքունիքի եւ Իզեր մարզերի, Սեւան եւ Գրենոբլ քաղաքների ապակենտրոնացված համագործակցությունն արդեն որոշակի արդյունք տվել է, մնում է զարգացնել ձեռք բերվածը: Մտադիր ենք զարկ տալ արշավային տուրիզմի կազմակերպմանը Գեղարքունիքի մարզում»,-նշեց Սեբաստիեն Սավիեն:
Խոսրով Խլղաթյան