Facebook-ը iPhone-ի արագ լիցքաթափման խնդիրը վերացրել Է նրա հավելվածով
SocietyFacebook-ը նորացրել Է iOS-ի համար իր հավելվածը՝ վերացնելով շարժական այն սարքերի մարտկոցի արագ լիցքաթափման հետ կապված խնդիրը, որոնցում այն գործարկված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սոցիալական ցանցի իր ակաունտում հայտնել Է ընկերության գլխավոր ինժեներ Արի Գրանտը:
«Մենք մի քանի հաղորդագրություն Էինք ստացել iOS-ի համար Facebook-ի հավելվածն օգտագործելիս մարտկոցի հետ կապված խնդիրների մասին: Մենք շտկել ենք մի քանի պահ եւ հավելել մի քանի բարելավումներ, որոնք հասանելի կլինեն այն վարկածում, որը կթողարկվի այսօր»,- պարզաբանել Է նա: