Սխալներ, որոնք հաճախ փչացնում են աչքերի դիմահարդարումը. PHOTO
Lifestylewnews.am-ը գրում է.
Աչքերի իդեալական ընդգծումն ասես արվեստ լինի, որին շատերը չեն տիրապետում։ Հենց դրա համար էլ որոշեցինք ներկայացնել այն սխալները, որոնք հաճախ փչացնում են աչքերի դիմահարդարումը։ Ստորեւ ներկայացվող նկարների միջոցով կմատնանշենք սխալներն ու կցուցադրենք ճիշտ տարբերակները։
ՍԽԱԼ 1. Մատիտը սրված չէ.
Հիշեք, որ ճիշտ սլաքներ ստանալու համար մատիտը պիտի սուր լինի, հակառակ դեպքում կունենաք լղոզված սլաքներ։
ՍԽԱԼ 2: Դուք գունավոր մատիտով ընդգծում եք նաեւ աչքերի ստորին հատվածը.
Երբեմն գունավոր մատիտով աչքի ստորին հատվածի ընդգծումը գեղեցիկ է դիտվում, սակայն մեծ մասամբ այն հայացքը հանդուգն է դարձնում, այնպես որ ճիշտ կլինի ընդգծել միայն վերեւի հատվածը, եթե իհարկե, Հելոուինի չեք պատրաստվում։
ՍԽԱԼ 3. Ձեր սլաքներն իրար հավասար չեն.
Մեկը հաստ է, մյուսը բարակ։ Ծանո՞թ է։ Լինում է նաեւ այնպես, որ սկսում ես ընկնել բարակ սլաքի հետեւից ու արդյունքում մեկը մյուսից հաստ է ստացվում ու ողջ աչքը սեւանում։ Եթե չես ցանկանում պանդայի տեսք ստանալ, ապա պարզապես մարզվիր, մինչեւ չհասնես իդեալական արդյունքի։
ՍԽԱԼ 4. Աչքի ներքեւի հատվածը ներկում ես հեղուկ սյուրմայով.
Աչքի ներքեւի հատվածը երբեք սյուրմայով մի ներկիր, եթե ցանկանում ես ընդգծել այն, ապա ճիշտ տարբերակն է վերին հատվածն ընդգծել սյուրմայով, իսկ ստորինը մատիտով։
ՍԽԱԼ 5. Սլաքի եւ աչքի միջեւ տարածություն ես թողնում.
Իսկապես սարսափելի է դիտվում։Միշտ աչքերն այնպես ներկիր, որ աչքի եւ մատիտի կամ սյուրմայի միջեւ դատարկ տարածություն չմնա։
ՍԽԱԼ 6. Սլաքների ծայրերը ծռմռված են։
Հիշեք, որ մատիտի կամ սյուրմայի ծայրերը պետք է հավասար լինի, սա ամենակարեւոր նախապայմաններից է։
ՍԽԱԼ 7. Աչքի վերին հատվածն ընդգծելից կոպդ ձգում ես։
Հենց սա էլ բերում է նրան, որ աչքերի սլաքները ծռմռված եւ անհարթ են ստացվում։
ՍԽԱԼ 8. Փոքր աչքերը պետք չէ վիզուալ էլ ավելի փոքրացնել
Աչքերը սեւով վերեւից ընդգծելը սխալ է փոքր աչքերի դեպքում, քանի որ այդպիսով դրանք ավելի փոքրանում են։
ՍԽԱԼ 9. Մատիտը չափից դուրս շատ ես քսում։
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Պետք չէ չարաշահել մատիտը, որպեսզի լղոզված դիմահարդարման տեսք չստանաս։














