Եվրոյի փոխարժեքը մեկ օրում նվազել է 10.08 դրամով
EconomicsՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 469.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.28 դրամով:
Եվրոյի փոխարժեքը նվազել է 10.08 դրամով և կազմել 521.80 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.82 դրամով և կազմել 723.10 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 7.58 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 238.19 դրամ, ոսկին` 17 հազար 626.48 դրամ, պլատինը` 15 հազար 104.1 դրամ: