«Նռան հատիկ» մանկապատանեկան 15-րդ հանրապետական փառատոնը կանցկացվի «Վերածնունդ» խորագրի ներքո
Culture«Նռան հատիկ-2015» մանկապատանեկան 15-րդ հանրապետական թատերական փառատոնն այս տարի կանցկացվի «Վերածնունդ» խորագրով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 25-30-ն անցկացվող փառատոնը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Նախաբեմ» կրթամշակութային ա սոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Փառատոնի նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբել և համակարգել գործող թատերական մանկապատանեկան խմբերը, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը:
Ներկայացումները տեղի կունենան Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Զեյթունի մշակույթի կենտրոնում, Երևանի թիվ 5 մշակույթի կենտրոնում, Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Փառատոնին մասնակցում են 30 թատերախումբ՝ 35 ներկայացումով, որից 6՝ ք. Երևանի Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրի, ք. Աշտարակի Պ. Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի, ք. Արթիկի մշակույթի կենտրոնի, ք. Գավառի մանկատան, ք. Աբովյանի Սբ. Ստեփանոս հոգևոր մշակույթի կենտրոնի, ք. Գյումրու հայորդաց տան մանկական թատերախմբերը առաջին անգաÕ ´ կմասնակցեն փառատոնին: