ԱՊՀ-ի երկրները ցանկանում են ստեղծել Տիեզերական հետազոտությունների ինստիտուտ
SocietyՏիեզերքում ԱՊՀ-ի երկրների համագործակցության մասին արձանագրություն Է հոկտեմբերի 23-ին ստորագրվել Մինսկում, գործընկերները պայմանավորվել են ստեղծել «Տիեզերական հետազոտությունների միավորված ինստիտուտ» միջազգային միջկառավարական գիտահետազոտական կազմակերպությունը, տեղեկացնում Է Ռոսկոսմոսի մամուլի ծառայությանը:
Նշվում Է, որ ամփոփիչ արձանագրությունն ստորագրվել Է տիեզերական գործունեության բնագավառում համագործակցության հարցերով ԱՊՀ-ի երկրների գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների երկօրյա խորհրդակցության արդյունքների հիման վրա:
«Հանգուցային որոշումներից մեկը «Տիեզերական հետազոտությունների միավորված ինստիտուտ» միջազգային միջկառավարական գիտահետազոտական կազմակերպության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի նախագծի պատրաստումն սկսելու շուրջ գործընկերների պայմանավորվածությունն Է»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՈՒկրաինայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները նաեւ պայմանավորվել են ստեղծել բազմակողմ համագործակցության եւ արտակարգ իրավիճակների տիեզերական մոնիթորինգի միջպետական համակարգի եւ արբանյակային կապի միջտարածաշրջանային համակարգի նոր պայմանագրային-իրավական բազա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: