Վանաձորի բնակիչն իր հետ անկողին կիսած կնոջն սպանելու համար դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
Societynews.am-ը գրում է.
Վանաձորի բնակիչ 63-ամյա Մուշեղ Մարգարյանին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց հարեւանուն սպանելու մեջ եւ դատապարտեց 9 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրականի՝ Մուշեղ Մարգարյանը 2014թ. դեկտեմբերի 25-ին, գիշերը Վանաձորի Թամանցիների փողոցում գտնվող առանձնատան ննջասենյակում իր հետ ինտիմ կապի մեջ գտնվող հարևանուհու՝ Նատալյա Սերգեևնայի գլխին բութ, կարծր առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել ու սպանել: Ավելի ուշ հետքերը թաքցնելու համար դիակը տեղափոխել է առանձնատան բակ:
Նշենք, որ Մուշեղ Մարգարյանը մինչեւ վերջ իր մեղավորությունը չի ընդունել։