Իմբիրով ու մեղրով տաք ըմպելիք եւ թեյ կարկադե. բաղադրատոմսեր
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Այսօր երեկոյան առաջարկում ենք պատրաստել իմբիրով ու մեղրով տաք ըմպելիք, որը համեղ եւ անուշաբույր լինելուց բացի նաեւ շատ օգտակար է։ Ըմպելիքը բարձրացնում է իմունիտետը։

Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է՝
500մլ. ջուր
3ճ. գդ. մեղր
1/3 թ. գդ. իմբիր
1/2 կիտրոն
1/2 թ.գդ անանուխ
դարչին եւ մեխակ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
1.Կիտրոնի կեղեւը պետք է քերել, իսկ հյութը` քամել։
2. Կիտրոնի հյութը, քերուկը, իմբիրը, մեղրը եւ մյուս բոլոր բաղադրիչները անհրաժեշտ է լցնել եռացրած ջրի մեջ եւ խառնել։
3. Ստացված զանգվածը հարկավոր է լցնել թերմոսի մեջ եւ թողնել մոտ 30 րոպե։
4. Համեմունքների մնացորդները հեռացնելուց հետո կարելի է լցնել բաժակների մեջ եւ մատուցել։
Թեյ կարկադե

Հատապտուղներով պատրաստված կարկադե թեյը ոչ միայն կհիշեցնի ամռան մասին, այլեւ ակտիվություն եւ աշխուժություն կփոխանցի ձեզ։ Իսկ ի՞նչ է հարկավոր այս անուշաբույր թեյը պատրաստելու համար։
500 մլ. թեյ կարկադե
մի բուռ հատապտուղ (թարմ կամ սառեցրած ազնվամորի, ելակ, հաղարջ, բալ եւ այլն)
մի քիչ անանուխ (կարելի է նաեւ չորացրած)
3 ճ. գդ. շաքարավազ
կիտրոն եւ մեղր՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
1.Հատապտուղը պետք է տրորելով խառնել շաքարավազի եւ անանուխի հետ՝ ավելացնելով տաք ջուրը։
2. Ըմպելիքը խառնելուց հետո պետք է մի որոշ ժամանակ թողնել, այնուհետեւ հեռացնել մնացորդները եւ մատուցել։
Աղբյուրը՝ AdMe.ru