5 խորամանկություն, որոնք կօգնեն ձեզ ավելի քիչ ուտել (լուսանկարներ)
Lifestyle1. Կերեք փոքր ափսեից: Երկու ափսեներում կարող է լինել նույն քանակությամբ սնունդ, սակայն փոքր ափսեում բաժինը վիզուալ ավելի շատ է երևում: Այլ կերպ ասած՝ փոքր ափսե, սննդի փոքր չափաբաժին։
2. Եթե աջլիկ եք, սովորեք ուտել ձախով ու հակառակը: Կերած չափաքանակը կնվազի 20%-ով։
3. Խմեք բարձր, բարակ բաժակներից: Առաջին հայացքից կարճ, լայն բաժակում ավելի քիչ հեղուկ է պարունակվում, քան բարձր, բարակ բաժակում: Սակայն դա ավելի շատ պատրանք է, քանի որ առաջինի ծավալն իրականում ավելի շատ է։
4. Խոհանոցում հայելի կախեք: Ինչպես պարզվել է, հայելիների առաջ մարդիկ ավելի գիտակցաբար են մոտենում սննդին ու նախընտրել են ավելի առողջ սնունդ ուտել:
5. Ծամոն ծամեք, երբ քաղց եք զգում: Նախընտրությունը տվեք մրգային հավելումներով ծամոններին:




