Ճշտվում են ադրբեջանական գնդակոծությունից Բաղանիսին հասցված վնասները. գյուղապետ
Society
Տավուշի մարզի Բաղանիս գյուղում լարվածություն չկա. ամեն ինչ հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում` այս մասին հայտնեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: «Ադրբեջանական զինված ուժերը մեր գյուղը գնդակոծել էին նախանցած գիշեր` հոկտեմբերի 24-ին, իսկ անցած գիշեր իրավիճակը համեմատաբար նորմալ է եղել»,- նշեց նա` հավելելով, որ հանգստյան օրերին գնդակոծությունների հետևանքով գյուղին հասցված վնասների չափը ճշտվում է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանությաննախարարության տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի վարչությունից, հայ-ադրբեջանականսահմանագծի տարբեր հատվածներում հոկտեմբերի 24-ին և 25-ին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ. հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից իրականացրել է հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը: