Հանրապետությունից հոկտեմբերի 26-ի դրությամբ արտահանվել է 64 800 տոննա թարմ պտուղ- բանջարեղեն
EconomicsՀայաստանի Հանրապետությունից հոկտեմբերի 26-ի դրությամբ ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 64 800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38 550 տոննայի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ թվում արտահանվել է 8500 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5390 տոննայի դիմաց, 690 տոննա խնձոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14 տոննայի դիմաց, 1420 տոննա տանձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 660 տոննայի դիմաց, 1016 տոննա արքայանարինջ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տոննայի դիմաց:
Հոկտեմբերի 26-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաև 9400 տոննա կաղամբ և ծաղկակաղամբ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1820 տոննայի դիմաց, 2972 տոննա բողկ և ճակնդեղ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 664 տոննայի դիմաց, 1170 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 191 տոննայի դիմաց, 3460 տոննա վարունգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179 տոննայի դիմաց, 1350 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 800 տոննայի դիմաց:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, ԱՄԷ, Քուվեյթ և Չեխիա։ Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 84 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 34 տոկոս։