Իրինա Շեյքին ու Բրեդլի Քուփերին տեսել են Փարիզում
LifestyleNews.am-ը գրում է.
Վաղուց մենք Իրինա Շեյքին ու Բրեդլի Քուփերին միասին չէինք տեսել: Եվ ահա այս հանգստյան օրերին Փարիզում զույգը հայտնվել է պապարացիների օբյեկտիվների նշանակետում:





Սիրահարներին սկզբում «բռնացրել են» օդանավակայանում, իսկ հետո Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնի ամենանորաձեւ հյուրանոցներից մեկի մուտքի մոտ:


Հիշեցնենք, որ 29-ամյա ռուս սուպերմոդելը Instagram-ի իր էջում մի ուրախ տեսահոլովակ էր տեղադրել, որում պարում է: Այդ տեսահոլովակը մի հատված է Vogue -ի համար արված ֆոտոսեսիայից, որտեղ նա պարում է ֆրանսիական Chloè ապրանքանիշի հանդերձանքով: