Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգության մասին կպատմի հաստափոր պատկերագիրքը
CultureՌուս ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1916 թվականին հավաքագրված Վանի և Վասպուրականի նյութական մշակույթի արժեքներն այսուհետ հասանելի են հաստափոր պատկերագրքի տեսքով: Հոկտեմբերի 26-ին կայացավ «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը: «Արմենպրես»-ի փ ոխանցմամբ` ծրագիրը կյանքի է կոչվել Ռուսաստանի ազգագրության թանգարանի, որտեղ պահվում են հիշյալ մշակութային նմուշները, և Հայ ոսկերիչների համաշխարհային միության համագործակցության արդյունքում: Միջոցառմանը ներկա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հույս հայտնեց, որ աշխարհի տարբեր թանգարաններում պահվող հայկական մշակույթի արժեքները կունենան հանրայնացման նման հնարավորություն: «Աշխարհի տարբեր պահոցներում հայկական ծագման մշակութային ժառանգության բազմաքանակ նմուշներ կան, բայց միշտ չէ, որ դրանք կարողանում ենք ներկայացնել, ու փաստավ ավերագրական նյութ ունենալ պատկերագրքի ձևով: Մենք Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրենի հետ քննարկում էինք, որպեսզի հնարավորության դեպքում թանգարանում եղած ողջ հայկական նյութն առանձին ցուցահանդեսով ներկայացնենք»,-ասաց Հասմիկ Պողոսյանը: Նախարարի խոսքով` 100 տարի առաջ ռուսական ցարը ոգևորել է Միլլերի արշավախմբին` նշելով, որ պետք է շտապել նյութերը հավաքագրելու հարցում: «Նյութերը գնվեցին, բերվեցին Սանկտ Պետերբուրգ, ու այդպիսով կորստից փրկվեցին այս արժեքները: Նման նյութեր կան նաև այլ թանգարաններում, ու այս գործընթացը պետք է լ ինի մշտական ռիթմի մեջ»,-նկատեց Հասմիկ Պողոսյանը:
Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանի խոսքով` պատկերագրքի ստեղծման հիմքը դրվեց մի քանի տարի առաջ, երբ Սանկտ Պետերբուրգի այդ ժամանակվա հյուպատոս Վարդան Հակոբյանը տեղեկացավ հավաքածուի մասին: Կարճ ժամանակ անց Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանից ստացան պատկերագիրքը հրատարկելու առաջարկություն: «Այս գիրքը պատմում է մի յուրահատուկ հավաքածուի մասին, որը ռուս ազգագրագետ Ալեքսանդր Միլլերը բերել էր Ռուսական ազգագրության թանգարան, ուր մինչև այսօր էլ դրանք պահպանվել են: Այդ հավաքածուն բացահայտում է հայկական բացառիկ մշակույթը»,-նշեց Գրուսմանը:
Ռուս հյուրի դիտարկմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրենց թանգարանում բացված «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցահանդեսը ոչ միայն հայերի ցավի մասին պիտի պատմեր, այլև հզոր մշակութային ժառանգության:
Միջոցառման ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարության բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով պարգևատրեց Վլադիմիր Գրուսմանին և Հայ