Հայաստանում սկսվել են կապի ռուսական ստորաբաժանումների հատուկ վարժանքները
Society«Կամխուդ» զորափորձարանում սկսվել են կապի ռուսական ստորաբաժանումների մարտավարական հատուկ վարժանքները, որոնցում գործի են դրված 200-ից ավելի զինծառայողներ եւ 100 միավոր արդիականացված ռազմական ու հատուկ տեխնիկա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, երեք օրվա ընթացքում զինվորական կապավորները 50 կիլոմտրանոց երթ կիրականացնեն դեպի պարապմունքների անցկացման շրջան: Դրանց ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի տեսակոնֆերենցկապի եւ բաժանորդների միջեւ տվյալների Էլեկտրոնային փոխանակման կարգաբերման պրակտիկ գործողություններին՝ զորքերի անընդհատ կառավարումն ապահովելու համար:
Վարժանքների ընթացքում զինվորական կապավորները կկազմակերպեն հրամանատարական կազմի եւ օդուժի ու հակաօդային պաշտպանության տրված ստորաբաժանումների կառավարումը ծովի մակերեւույթից 1,5 հազարից մինչեւ 2,5 հազար մետր բարձրության վրա գտնվող բարձրլեռնային տեղանքում:
«Կամխուդ» զորափորձարանում կապի ստորաբաժանումների մարտավարական հատուկ վարժանքները 2015 թվականի ուսուցման ամառային շրջանում պատրաստության ավարտական գործնական փուլն Է, որի արդյունքների հիման վրա կտրվի հանրագումարային գնահատական:-