Yerevan, 24.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կին քաղաքական գործչի իմիջի վերլուծություն Արփինե Հովհաննիսյանի օրինակով

Ani Hakobyan

Ինչ է իմիջը

«Իմիջ» հասկացությունը ծագել է լատիներեն «imago»` «պատկեր, կերպար, ձև» բառից և ներկայումս ընկալվում է որպես զանգվածային գիտակցության մեջ գոյություն ունեցող որոշակի օբյեկտի կարծրացած կերպար: 

Որպես կանոն, իմիջ հասկացությունը վերաբերում է կոնկրետ անձի, սակայն կարող է տարածվել նաև անհատների որոշակի խմբի, կազմակերպության, ապրանքի վրա և այլն: Իմիջի հիմքում ընկած է այն դերերի համակարգը, որոնք անձը խաղում է իր կյանքում: Վերջինս ընդգրկում է բնավորության գծերի առանձնահատկությունները, արտաքին տվյալները, հագուստը և այլն:

PR-ի շատ մասնագետներ այսօր իմիջը սահմանում են որպես գրավչության արվեստ, ուրիշի հայացք, անձի ընկալում ուրիշի կողմից, անհատի հասարակական «ես», նկար դրսից, որը գովազդում է այն, ինչ ներսում է, խոշորացնող հայելի, որն արտացոլում է անձի գործարար և անձնական որակները:

Ինչպես է ձևավորվում իմիջը

Ընդհանրապես իմիջը ձևավորվում է 2 տեսակի ինֆորմացիայի հիման վրա`

1. Ինֆորմացիա, որը հենց անձն է տալիս իր մասին` հագնվելու ոճ, արտաքին տեսք, դիմահարդարում, սանրվածք, վարվելակերպ, խոսելաոճ, ժեստեր, մասնագիտական գրագիտություն, նախաձեռնողականություն և այլն:

2. Միջնորդավորված տեղեկատվություն, այսինքն՝ անձի մասին երրորդ ձեռքից ստացված ինֆորմացիա` ասեկոսեներ, բամբասանքներ, կարծիքներ և այլն:

Հիմա փորձենք այս երկու տեսակի ինֆորմացիաները համադրելով՝ վերլուծել հայաստանյան քաղաքական դաշտում ամենավառ կերպարներից մեկի` Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի կերպարը: 

Քանի որ Հայաստանում միջնորդավորված տեղեկատվության, բամբասանքների ու ասեկոսեների ինստիտուտը, մեղմ ասած, ուռճացված է ու գրեթե միշտ չի համապատասխանում իրականությանը, կփորձենք շրջանցել այն և ավելի շատ կենտրոնանալ արտաքին տեսքի վրա:

Ինչպես պետք է հագնվի կին քաղաքական գործիչը

Ինչպես պետք է հագնվի կին քաղաքական գործիչը, որպեսզի շրջապատի ուշադրությունը չկենտրոնացնի իր հագուկապի վրա, այլ մասնագիտական որակների: Պատասխանը մեկն է` նա պետք է հագնվի գործնական ոճին համապատասխան: Բայց, արի ու տես, որ  գործնական ոճ բառակապակցությունը լսելիս մենք միանգամից պատկերացնում ենք անդեմ կանանց և տղամարդկանց` սև կոստյումով ու սպիտակ վերնաշապիկով, մեծ գործնական պորտֆելներով, դեմքի ձևին չհամապատասխանող ակնոցներով, ովքեր խոսում են շատ քիչ և հիմնականում շատերի համար անհասկանալի մասնագիտական լեզվով: Ինչ-որ տեղ այս ասոցիացիաները ճիշտ են, որովհետև մենք դա ենք տեսել և՛ մեր շրջապատում, և՛ ֆիլմերում, ամսագրերում ու ամեն տեղ, որտեղ խոսվել է գործնական ոճի մասին:

Իրականությունը փոքր-ինչ այլ է: 

Գոյություն ունի գործնական ոճի 3 տեսակ`

  • ֆորմալ գործնական կամ Business Forma
  • կառավարող (Management ) գործնական կամ Executive business casual (Modern Business)
  • ոչ ֆորմալ գործնական կամ Business casual

Արփինե Հովհաննիսյանը շատ գրագետ կերպով կարողանում է համադրել գործնական ոճի այս երեք տեսակները:

Ֆորմալ գործնական ոճ

Սա գործնական ոճի ամենապահպանողական, համարձակ քայլեր բացառող և ինչ-որ տեղ ձանձրալի տեսակն է: Այն իրենից ենթադրում է`

  • հանգիստ գույներ
  • պարտադիր պիջակ. տաբատ+պիջակ, մինչև ծնկները հասնող կամ միդի ուղիղ շրջազգեստ+պիջակ, վերնաշապիկ+կիսաշրջազգեստ+պիջակ
  • տաբատը պետք է թույլ լինի և ոչ մի դեպքում չընդգրկի մարմինը
  • անկախ եղանակից՝ վերնաշապիկը և պիջակը պետք է երկարաթև լինեն

  • զուգագուլպան պետք է լինի մարմնագույն և ոչ մի նախշ չպարունակի
  • կոշիկները պետք է լինեն դասական ոճի, անպայման փակ դիմային մասով և ոչ շատ բարձր կրունկով

  • այս ոճի ժամանակ մազերը պետք է պարտադիր հավաքված լինեն, ազատ թափված մազերն անընդունելի են:  Արփինե Հովհաննիսյանն այս կետը չի պահում, նրան ավելի հաճախ կարելի է հանդիպել թափված մազերով, քան հավաքած սանրվածքով:
  • դիմահարդարումը պետք է լինի որքան հնարավոր է քիչ կամ բնականին մոտ՝ «no make-up» make-up: Անթույլատրելի են շրթներկի կամ ստվերաներկի վառ գույները:

 

  • Զարդերը պետք է լինեն զուսպ, փոքր չափերի, գրեթե չնկատվող: Արփինե Հովհաննիսյանն այս կետին ևս միշտ չէ, որ  հետևում է, քանի որ նրա զարդերը բավականին աչքի ընկնող և վառ են:

Կառավարող (Management) գործնական ոճ

Այս ոճի դեպքում սահմանափակումները կրկնակի քիչ են: Այստեղ կարելի է ընդգծել անձի անհատական առանձնահատկությունները:

  • ողջունելի են վառ գույները և նախշերը, իհարկե չափի մեջ
  • պիջակը պարտադիր չէ, դրան կարող է փոխարինել ժիլետը կամ գեղեցիկ գույնի ժակետը

  • կիսաշրջազգեստի կամ շրջազգեստի երկարության պահանջները նույնն են, այն պետք է լինի ծնկից կամ շատ քիչ բարձր կամ միդի
  • շոգ եղանակին թույլատրվում է կարճ թևերով վերնաշապիկ կամ պիջակ
  • զուգագուլպան պարտադիր է, մերկ ոտքերն անթուլյատրելի են
  • կրկին ցանկալի է բնականին մոտ դիմահարդարումը, բայց թույլատրելի է նաև վառ շրթներկը

  • զարդերը կարող են լինել մի քիչ խոշոր և վառ գույների

Ոչ ֆորմալ գործնական ոճ

Գործնական ոճի ամենաազատ տեսակն է, այն չունի հստակ պահանջներ:

  • կտորի, ինչպես նաև նախշերի ընտրությունն ազատ է:
  • պիջակի կամ ժակետի առկայությունը պարտադիր չէ:
  • կիսաշրջազգեստի և շրջազգեստի երկարության պահանջները նույնն են: 
  • կոշիկը կարող է լինել բաց դիմային մասով:
  • թույլատրելի են վառ գույների շարֆիկներն ու խոշոր վզնոցները:
  • դիմահարդարումը կարող է վառ լինել:

Գործնական ոճը ԲԱՑԱՌՈՒՄ Է`

  • սպորտային շապիկներ
  • տարբեր տեսակի նկարներով ու գրվածքներով շապիկներ
  • սպորտային կոշիկներ
  • կաշվե հագուստ
  • կարճ կիսաշրջազգեստ
  • շորտեր
  • լեգինսներ
  • ջինսեր

Ինչպես տեսնում ենք՝ Արփինե Հովհաննիսյանը շատ գրագետ կարողանում է համադրել գործնական ոճի բոլոր 3 տեսակները: Իհարկե, նա դրանք հաճախ է խառնում իրար, բայց երբեք դուրս չի գալիս թույլատրելիի սահմաններից: Նրան այս առումով կարելի է բացառություն համարել մեր կին քաղաքական գործիչների շրջանում: 

Մի մոռացեք, որ իմիջը դրսից գովազդում է այն, ինչ ներսում է:

Լուսանկարները` ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'