Պորոշենկոյի 53-ամյա կինը երիտասարդ մոդելի տեսք ունի. PHOTO
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել ազդեցիկ տղամարդկանց կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կնոջը։

Մարինա Պորոշենկոն արտաքնապես բավականին գրավիչ է. 53-ամյա առաջին տիկինը մոդելի տեսք ունի։
Նա մասնագիտությամբ սրտաբան է, բժշկական գիտությունների թեկնածու։

Ծնվել է Կիեւում, որտեղ էլ ավարտել է բժշկական ինստիտուտը։ Նա հանդիսանում է Պյոտր Պորոշենկոյի անվան բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահը։
Մարիա Պորոշենկոն Պյոտր Պորոշենկոյին պարգեւել է չորս զավակ. երկու դուստր եւ երկու որդի։




Ի դեպ, Մարինա Պորոշենկոն պատմել է, որ իր ապագա ամուսնու հետ ծանոթացել է դիսկոտեկում, որից հետո բուռն սիրավեպը ամուսնության է հասել։ Մարինան չի սիրում հանրային միջոցառումներ եւ ամուսնուն սպասում է տանը, որտեղ ընդունված չէ խոսել քաղաքականության մասին։

Նա պատմել է, որ սիրում է համեղ ուտեստներ պատրաստել, կարով զբաղվել, ամուսնու հետ ճանապարհորդել, իսկ երեխաների հետ այնքան էլ շատ ժամանակ չի անցկացնում։







