Ինչո՞ւ է հրեա ժողովուրդը ամեն քայլափոխին Աթաթուրքին շնորհակալություն հայտնում
SocietyՊարզվում է, որ մինչ օրս Մուստաֆա Քեմալի սաբետաիստ (աղանդավորական) հրեա լինելու հանգամանքի մասին ոչ միայն բազմաթիվ գրքեր են հրատարակվել, այլև գրել են համաշխարհային հեղինակավոր պարբերականները: Հրապարակված տեղեկությունները, սակայն, երբևէ Թուրքիայի ներկայիս և նախկին պետական պաշտոնյաների կողմից որևէ անգամ չեն հերքվել, ինչը փորձագետներին թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք անհերքելի փաստեր են:
Թուրքիայի և տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանի տեղեկացմամբ՝ Թուրքիայում գործող օրենքի համաձայն՝ նման տեղեկություններ հրապարակելու դեպքում մարդկանց մինչև 3, 5 կամ 7 տարի ազատազրկում է սպառնում, իսկ նման արգելքի վերացման դեպքում թուրք պատմաբանների կողմից նոր և այնպիսի բացահայտումներ կլինեն, որոնք կարող են դառնալ Թուրքիայի պատմությունը հիմնովին փոխելու և նորովի գրելու առիթ: «Հետաքրքիր է նաև այն, որ ներկայիս Իսրայելի տարբեր վայրերում տեղադրված Մուստաֆա Քեմալի հիշատակը հավերժացնող հուշարձանների վրա գրված է «Մեծն առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք, ողջ Թուրքիան ու թուրքական ազգը սիրող Իսրայելի ժողովուրդը քեզ հավերժ երախտապարտ կլինի»:
Ողջ հրեա ժողովրդի կողմից նրան շնորհակալություն հայտնելու մասին մակագրությամբ հուշարձանները շատ են: Բայց, հետաքրքրիր է, թե ինչո՞ւ է հրեա ժողովուրդը Աթաթուրքին շնորհակալություն հայտնում, եթե նրա հետ կապ չունի: Դա, իհարկե, առաջին հայացքից է այդպես թվում, բայց իրականում Իսրայելի կապն Աթաթուրքի հետ այն է, որ մինչև Իսրայել պետության ստեղծումը Թուրքիան եղել է այժմյան Իսրայել պետության հինգերորդ անիվ հանդիսացող պետությունը: Հրեաները նպատակ են ունեցել սկզբում ստեղծել մի այլ պետություն, որից հետո կարողացել են իրենց երազանքն իրականացնել՝ ստեղծել հրեաների և սիոնիստների Իսրայել պետությունը»,- ասում է Ս.Հացպանյանը:
Փորձագետի կողմից ներկայացված և մեզ համար տարօրինակ թվացող փաստերից է նաև այն, որ հավանաբար Աթաթուրքն էլ իր հերթին է հրեաների հանդեպ իր երախտիքն արտահայտել: Նա իր մահից մեկ տարի առաջ նոր անունով երկրորդ անձնագիր է ստացել, որտեղ անվանման դիմաց գրված է եղել հրեական Քամալ անունը: Հացպանյանի փոխանցմամբ՝ մահից առաջ նա այդ մասին ասել է. «Ինչ Քեմալ, ես Քամալ եմ, Քամալ էլ կմնամ»:
Նրա ֆրանկ-մասոն լինելու հանգամանքը փաստող մեկ այլ վկայություն էլ այն է, որ Մուստաֆա Քեմալի մահից հետո նրա դամբարանի ճարտարապետներն այն փորձել են նմանեցնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող ֆրանկմասոնական տաճարին, որի մասին կրկին բազում գրքեր են հրապարակվել ասում է Սարգիս Հացպանյանը: Այս և նմանատիպ տեղեկությունների շնորհիվ կարծես ուրվագծվում է այն հարցի պատասխանը, թե ինչու հանկարծ ԱՄՆ-ը որոշում կայացրեց մեր տարածաշրջանում իրեն ֆորպոստ երկիր դարձնել Թուրքիային, ու ոչ ավել, ոչ պակաս, ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակը ստեղծել հենց այդ երկրում: Այնուամենայնիվ, փաստ է, որ հարևան Թուրքիայի մասին նորանոր բացահայտումների մասին տեղեկանալուց և այդ մասին ավելի խորքային պատկերացում կազմելուց հետո լեգենդի վերածված թուրքական ճկուն դիվանագիտություն կոչվող երևույթը հօդս կցնդի: Փոխարենը նոր փաստերի համադրմամբ հնարավոր կլինի նորովի նայել անցյալին, ներկային և ավելի համակարգված շարժվել դեպի ապագա:
Արմինե Գրիգորյան