Սեր, որ տևեց մի ողջ հավերժություն (լուսանկարներ)
LifestyleՆրանք ծանոթացան 63 տարի առաջ և սիրեցին իրար առաջին հայացքից մինչև վերջինը։ Սա մի սիրո պատմություն է, որը կարող էր ստեղծել միայն կյանքը։
Մակսին և Դոն Սիմփսոնները ծանոթացան 1952 թ.–ի և միանգամից սիրեցին իրար։

Մի քանի տարի անց նրանց սերն այնպիսին էր, ինչպիսին նոր սիրահարներինը։

Նրանք ամուսնացան և 2 երեխա որդեգրեցին։ Եվ նույնիսկ տարիներ անց նրանց աչքերում սիրո հուրը դեռ բոցկլտում էր։




Մինչև վերջին պահը նրանք ասես ոչ թե զույգեր էին, այլ ամենալավ ընկերները. միություն, որի մասին երազում է յուրաքանչյուրը։

Նույնիսկ մահվան մահճի մեջ նրանք բռնել էին միմյանց ձեռքերը։ Երկրի վրա իրենց վերջին վայրկյանները նրանք միասին էին անցկացնում։

Դոնը զիջեց իր սիրելիին. Մակսին մահացավ առաջինը։ Հիվանդասենյակից դուրս հանելուց հետո ծերունին ընդմիշտ փակեց աչքերը։

«Սա իմ հիասքանչ կինն է». սրանք այն բառերն էին, որ լսեց Մակսինը մահանալուց առաջ։

Սերը, որը մի ողջ հավերժություն տևեց...

Յուրաքանչյուր ոք կարող է իրեն երջանիկ զգալ, երբ կողքին այսպիսի սեր ունի։ Հաջողությունն ու փողը նշանակություն չունեն։ Եթե դու գտել ես քո սիրուն, ուրեմն դու հիրավի երջանիկ ես։