«Հրապարակ». «Էդ ատոմային բոմբ ա՞». հրամանատարներից մեկի 7 տարեկան որդին սահմանին
«Օրերս «Օդնոկլասնիկի» կայքում «Հրապարակ»-ը մի ցնցող տեսահոլովակ է գտել: Այն կոչվում է դիրքի անունով՝ «Շղթա, պոստ համար երեք»: Հրամանատարներից մեկը 7 տարեկան որդու հետ այցելել է մեր սահմանային դիրքերից մեկը, նկարահանել հայկական հենակետը, սահմանը: Հոլովակում մի ցնցող կտոր կա՝ թե ինչպես են հայրը և նրա զինվորական ընկերները, բլինդաժում ուշ ժամի հավաքված, երեխային ռումբ տալիս, նռնակ, որ նա պահի ձեռքում: Երեխան, ասես Հարավային Իրաքի մասին ռեպորտաժներից դուրս եկած լինի: «էս բոմբերից քեզի ցույց տա՞մ: Քանի՞ հատ ցույց տամ, ապեր»,- ասում է զինվորականներից մեկը:
«Էդ ատոմային բոմբ ա՞»,- հարցնում է երեխան: Բոլորը ծիծաղում են: Փոքրիկ տղան ռումբը պտտում է թաթիկների մեջ: «Ուխ,- ասում է հորը,- նայի ինչ ծանր ա»: «Իսկական ա որովհետև»,- պատասխանում է հայրը: Հետո տղային նռնակ է տալիս: «Սա է՞լ ա բոմբ»,- հարցնում է տղան: «Հա, էդ էլ ա բոմբ»: «Արա, մի խաբեք երեխին, նռնակ ա դա, Գրանատ»,- բացատրում է մյուս զինվորականը: «Ստեղ կա՞ էն բոմբերից, որ սենց լար ա կապած, որ սենց քցում են, գնում ա, հանգում ա մոմի նման»,- երեխայի աչքերը վառվում են հետաքրքրությունից: «Չէ, էտի մուլտիկում ա մենակ տենց: Դինամիտի հետ ա»։ Տղամարդիկ ցնծության մեջ են: Վստահ եմ, որ շատերն այս հոլովակը նայելիս նույնչափ կցնծան, առանց մտածելու, թե ինչպես կանդրադառնա փոքրիկ զինյալի վրա այս առաջին մարտական փորձառությունը:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: