ԵԱՏՄ-ն Եվրամիությանն առաջարկել է ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման բանակցություններ սկսել
EconomicsԵվրասիական տնտեսական միության հանձնաժողովը Եվրամիության ղեկավարներին առաջարկել է սկսել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման բանակցություններ: Պաշտոնական նամակը փոխանցվել է Եվրոպական միության հանձնաժողովին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան: Նրա խոսքով` ԵՄ-ին պաշտոնական առաջարկ ուղարկելու որոշումը կայացվել է սեպտեմբերի 8-ին Միության վարչապետների հանդիպման ժամանակ, իսկ նամակը փոխանցվել է հոկտեմբերի կեսերին:
«Մենք պետք է վերադառնանք ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու գաղափարին և առաջարկում ենք սկսել բանակցությունները»,-ասել է Վալովայան` մատնանշելով, որ նամակը դեռևս հանդիսանում է միայն «դիրքային փաստաթուղթ», այսինքն` արտահայտում ԵԱՏՄ հանձնաժողովի կարծիքը:
ԵԱՏՄ կազմի մեջ են մտնում 5 պետություններ` Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս: