7 նշանավոր դեմքեր, ովքեր ժամանակին բանտ են նստել (լուսանկարներ)
LifestyleOrer.am-ը ներկայացնում է 7 նշանավոր դեմքերի, ովքեր ժամանակին բանտ են նստել:
1) The Beatles խմբի անդամ Սըր Ջեյմս Փոլ ՄաքՔարթնին իսկապես բանտ է նստել։ Ճիշտ է ոչ երկար ժամանակով, բայց այդուհանդերձ՝ 1980թ․-ին, Տոկիոյի օդանավակայանում ձեռբակալվել է և մարիխուաննայի անօրինական պահման համար մեկ շաբաթով տեղափոխվել բանտ։

2) Իր աչքի ընկնող վարքով հայտնի ամերիկացի երգչուհի Փերիս Հիլթոնը՝ ալկոհոլային և ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու հետևանքով, ստիպված է եղել իր կյանքի 45 օրը անցկացնել բանտում։

3) Դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը 1999թ․-ին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի անօրինական պահման և օգտագործման համար:

4) Ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ուեսլի Սնայփսը նույնպես դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ հարկային իրավախախտումների հետևանքով և 2010-2013թթ․ իր պատիժը կրել Փենսիլվանիայի բանտում։

5) Դերասանուհի Միշել Ռոդրիգեսը, ով հանրությանն առավել շատ հայտնի է՝ «Ավատար», «Չարի կացարան», «Ֆորսաժ», «Ֆորսաժ 4» ֆիլմերից, 180 օր բանտ է նստել՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքանա վարելու համար։

6) Motley Crue ռոք խմբի անդամ Վինս Նիլը ձեռբակալվեց և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, այն բանի համար, որ նրա ավտոմեքենայում զոհվեց խմբի մեկ այլ անդամներից մեկը։ Վինսի մեքենան ենթարկվեց ավտովթարի, որովհետև վերջինս այն վարում էր ալկոհոլի ազդեցության տակ։

7) Մեքսիկական ծագմամբ ամերիկացի կինոդերասան Դենի Տրեհոն մինչ համաշխարհային ճանաչում ձեռք բերելը, միքանի անգամ ենթարկվել է ազատազրկման՝ Կալիֆորնիայի տարբեր բանտերում։ Դերասանը մեծ կախվածություն ուներ թմրանյութերից ու հաճախ դրանք ձեռք բերելու համար ստիպված էր լինում օրենքներ խախտել։
