Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 15 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 11 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 13-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 26-27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետություն ում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը: Բացահայտվել է գողության 2, խարդախության 15, յուրացման, շորթման և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: